Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայման
Քաղաքական
Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Այդ մասին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով։
Բայրամովի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և հասանելի է հանրությանը։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում մնում է անփոփոխ։ Նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է պետության պաշտոնական դիրքորոշումը», - նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նրա խոսքով՝ Բաքուն շարունակում է պնդել, որ այդ, իր ձևակերպմամբ, «խոչընդոտները» պետք է վերացվեն, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ