Մխիթար Հայրապետյանը կհեռանա ԲՏԱ նախարարի պաշտոնից
Քաղաքական
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կլքի զբաղեցրած պաշտոնը։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննարկումների արդյունքում Հայրապետյանը որոշել է չշարունակել աշխատանքը Կառավարության կազմում։
«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության վերաբերյալ հարցերին՝ վարչապետը նշել է, որ նրա քաղաքական ապագայի մասին խոսք չկա։
«Խոսքը նրա հետագա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Այս պահին քննարկում ենք տարբեր տարբերակներ, երբ լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ