ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա
Քաղաքական
ՔՊ-ում այս օրերին թեժ պայքար է գնում հանձնաժողովի նախագահի պաշտոնների համար։ Իշխանական թևում անզիջում պայքար է գնում հատկապես ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։
Euromedia24-ի տեղեկություններով, որ այս պաշտոնի համար առաջադրվել են հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մանդատը վայր դրած Վիլեն Գաբրելյանը և Հակոբ Սիմիդյանը, որը նոր ընտրությունների արդյունքում անցնում է ԱԺ։
Տեղեկացանք նաև, որ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել են հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը և պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Նշենք, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին, որի ընթացքում պետք է բաշխվեն մանդատները, խորհրդարանը պետք է ընտրի ԱԺ խոսնակ և փոխխոսնակներ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ