«Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասին
Քաղաքական
Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք պայմանավորված են քաղաքական հաշվարկներով։
«Դա մեր գաղտնի ծրագրի մի մասն է»,- հայտարարել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ինքնաբացարկ ներկայացրած անձինք շարունակում են մնալ թիմի անդամներ, և նրանց նկատմամբ որևէ անվստահություն չկա։
«Բոլորն էլ մեր թիմակիցներն են։ Նրանք դիմակայել են ճնշումներին և ապացուցել իրենց հավատարմությունը։ Այդ մարդիկ չեն կարող անվստահելի լինել։ Սա մեր քաղաքական մարտավարության շրջանակում ընդունված որոշում է»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ