Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին
Քաղաքական
Մեր գաղտնի պլանի մասերից է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ բացատրելով, թե ինչու են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ ներկայացրել:
«Բոլորը մեր թիմակիցներն են, և մնում են մեր թիմակիցները: Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի, դա մեր քաղաքական մարտավարությունն է:
Խոսքը ամենօրյա բռնաճշնումների մասին է, 700 մարդ ձերբակալել են, տարբեր տեսակի բռնաճնշումներ են իրականացվել»,- նշել է նա:
Անդրադառնալով Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթի թեմային՝ Կարապետյանը շեշտեց, որ դա հերթական ապօրինի վարույթն է: Շեշտեց, որ եթե ուզեն, մեղադրանք էլ կառաջադրեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ-ն հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 105 թեկնածուների գրանցումները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել