FT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիր
ԱՄՆ
ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձի Վաշինգտոնի վերահսկողություն սահմանել Գրենլանդիայի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ին մոտ կանգնած անանուն դիվանագետի։
«Անկախ նրանից՝ Թրամփի հայտարարությունները պատահական էին, թե նախապես մտածված, մենք այլևս չենք կարող հույս ունենալ, որ այս խնդիրը պարզապես կվերանա։ Մեզ անհրաժեշտ է իրական գործողությունների ծրագիր», — նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունները Դանիային պատկանող կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հավանաբար, ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարության մաս չեն կազմում։ Միևնույն ժամանակ Financial Times-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները դրանք դիտարկում են որպես բանակցային ճնշման միջոց՝ դաշնակիցներից ավելի մեծ զիջումներ ստանալու նպատակով։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է վերանայել Եվրոպային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները, եթե դաշնակիցները չհամաձայնեն Գրենլանդիան փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը։ Նրա խոսքով՝ կղզին բավարար աջակցություն չի ստանում Դանիայից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ