Խոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ում
Իրավունք
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն օրեր առաջ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Սակայն Euromedia24 TV-ին հասած տեղեկություններով` Ասլանյանն արդեն մի քանի օր է՝ զրկված է Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից օգտվելու հնարավորությունից։
Նշենք, որ Mulberry-ն պետական կառույցներում և մի շարք բուհերում կիրառվող ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և գրագրության համակարգ է, որի միջոցով իրականացվում են պաշտոնական փաստաթղթերի շրջանառությունը, հանձնարարականների փոխանցումն ու ծառայողական հաղորդակցությունը։
Մեզ հետ զրույցում Ասլանյանը հաստատեց, որ ազատման դիմումը գրել է հուլիսի 1-ին, իսկ հրամանագրի համաձայն՝ պաշտոնից կազատվի օգոստոսի 2-ին։ Թեև նրա պաշտոնավարման ավարտին դեռևս 3 շաբաթ կա, բայց համալսարանի ղեկավարությունը փորձում է խոչընդոտել նրա աշխատանքն՝ արգելափակելով մուտքը Mulberry համակարգ։ Այսպիսով Ասլանյանը չի կարողանում լիարժեքորեն կատարել իր պարտականությունները։
Ավելին, մեր ձեռքի տակ են հայտնվել համակարգի լուսապատճեններ, որոնցում Մխիթար Ասլանյանի անվան դիմաց՝ նրա էլեկտրոնային փոստի փոխարեն, նշված է ՀՊՏՀ ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի էլեկտրոնային փոստի հասցեն։
Ասլանյանը նաև ասաց՝ կփորձի համապատասխան պարզաբանումներ ստանալ իրավասու մարմիններից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ