Պերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին
Սպորտ
2026 թվականի Աշխարհի առաջնության ընթացքում Պերուում ծնված ավելի քան 500 նորածին անվանակոչվել է Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի անունով։ Այս մասին հայտնել է AFP-ն։
468 նորածնի անվանակոչել են Հոլանդ, իսկ ևս 91-ին՝ Էրլինգ Հալանդ։ Այս անուններով նորածինների մեծ մասը գրանցվել է Աշխարհի առաջնության մեկնարկից հետո, իսկ նրանց թիվը հատկապես աճել է այն բանից հետո, երբ Նորվեգիայի հավաքականը հասել է մրցաշարի քառորդ եզրափակիչ։
25-ամյա Հոլանդը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը նրա առաջին նմանատիպ մրցաշարն է։ Նա չորս խաղում խփել է յոթ գոլ և Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդ տեղում է։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ