Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ
Սպորտ
Որոշվել են ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ զույգերը. Իսպանիան կխաղա Ֆրանսիայի հետ, իսկ Արգենտինան կհանդիպի Անգլիայի հետ։
«Հետաքրքիր է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել Անգլիայի դեմ։ Նա իր նորամուտը նշեց ազգային հավաքականում 2005 թվականին։ Նույն թվականին տեղի ունեցավ Անգլիայի և Արգենտինայի միջև վերջին խաղը, սակայն Մեսսին չընդգրկվեց իր թիմի հայտացուցակում»,- այս մասին գրում է euro-football.ru-ն։
2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը Անգլիայի և Արգենտինայի միջև կկայանա չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ