Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Սպորտ
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Մաքս Հոլուեյը։
Մեկնարկային րոպեին իռլանդացի մարտիկը ծնկի վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը, և գրանցվել է տեխնիկական պարտություն։ 37-ամյա Մաքգրեգորի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2021 թվականի ամռանը, երբ նա ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ մրցելիս։ Խառը մենամարտերում նա անցկացրել է 29 հանդիպում՝ տանելով 22 հաղթանակ ու կրելով 7 պարտություն։
34-ամյա Մաքս Հոլուեյն ունի 28 հաղթանակ և 9 պարտություն։ Քոնոր Մաքգրեգորը և Մաքս Հոլուեյը նախկինում հանդիպել էին նաև 2013 թվականին, երբ միավորների շնորհիվ հաղթանակ էր տարել իռլանդացի մարտիկը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ