Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունի
Իրավունք
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 եպիսկոպոսների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Գործը դատարան էր մուտք եղել հուլիսի 27-ին և նախապես մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել։
Գործով անցնում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Սրբազաններ Նաթանը, Հայկազունը, Վահանը, Մակարը, Մուշեղը և Հովնանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է