ՌԴ դեսպանատունն արձագանքել է գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» մասին հարցին
Քաղաքական
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթի լրագրող Միխայել Մարտենսի՝ «ռուսներին սպանելու հարցում Եվրոպայի օգնության» մասին աղմկահարույց հարցը վկայում է Գերմանիայում «Չորրորդ ռայխի» մասին երազանքների մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Զելենսկուն հարցրել էր. «Ի՞նչ կարող ենք մենք՝ եվրոպացիներս, կոնկրետ անել, որպեսզի օգնենք ձեզ ավելի շատ ռուսների՝ ավելի շատ ռուս զինվորների սպանել»։
Ռուսաստանի դեսպանատանը Մարտենսի խոսքերն անվանել են «ֆրոյդյան վրիպում»՝ պնդելով, որ դրանք արտացոլում են ներկայիս գերմանական ղեկավարության՝ «Չորրորդ ռայխի» մասին երազանքները և «մինչև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու» հաշվարկը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև հայտարարել են, որ նման քաղաքականությունը կավարտվի այնպես, ինչպես Հիտլերի ռեժիմը, իսկ պատմության դասերն անտեսելը, իրենց ձևակերպմամբ, թանկ կարժենա պատերազմի հրահրողներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքն անտեսել է Մարտենսի՝ ռուսների սպանության վերաբերյալ արտահայտությունները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է