Բայդենի որդին Նեթանյահուին անվանել է «չարի մարմնավորում»
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «չարի մարմնավորում»։ Նա այս մասին հայտարարել է լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Եթե հակասեմականություն է համարվում մատնանշելը, որ Բիբի Նեթանյահուն չարի մարմնավորումն է, ապա ես այլևս չգիտեմ՝ ինչ ասել մարդկանց։ Պարզապես պետք է բացել աչքերը, բառացիորեն բացել աչքերն ու մի պահ բացել սիրտը և հասկանալ», — ասել է Հանթեր Բայդենը։
Կարլսոնն իր հերթին նշել է, որ Նեթանյահուի հասցեին հնչող քննադատությունը հակասեմականություն համարելը, իր կարծիքով, «ակնհայտ սուտ է»։
Ավելի վաղ Ջո Բայդենը «վրդովեցուցիչ» էր անվանել Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերներ տրամադրելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է