Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել
Իրավունք
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, Հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է