Ուկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»
Քաղաքական
Ռուսական «Ռասվետ» արբանյակային համակարգը, որն անվանում են Starlink-ի ռուսական անալոգ, կարող է լուրջ խնդիր դառնալ Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Սերգեյ «Ֆլեշ» Բեսկրեստնովը։
Նրա խոսքով՝ հիմնական վտանգն այն է, որ ուկրաինական կողմը ներկայում չի կարող Starlink-ն օգտագործել Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերն առցանց կառավարելու համար, քանի որ համակարգն այնտեղ չի գործում։ Մինչդեռ ռուսական կողմը սեփական արբանյակային համակարգի միջոցով կարող է առցանց կառավարվող ԱԹՍ-ներ կիրառել Ուկրաինայի ամբողջ տարածքում։
Բեսկրեստնովը նաև նշել է, որ «Ռասվետ» համակարգը կարող է զգալիորեն բարելավել ռուսական զինված ուժերի կապի որակը մարտական գործողությունների գոտում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է