Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Մինչ նշանակումը Բաբայանը 2026 թվականի փետրվարից զբաղեցնում էր ԱՍՀ նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նա նախկինում աշխատել է նաև միջազգային մի շարք կառույցներում, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, UNICEF-ում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում, Եվրոպայի խորհրդում և Ասիական զարգացման բանկում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է