«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան
Իրավունք
ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործին՝ իշխանությունների մոտեցումներում հակասություն տեսնելով։
Ղամբարյանի խոսքով՝ իշխանությունը մի կողմից Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ ազգանունով՝ չճանաչելով նրան որպես Վեհափառ Հայրապետ, մյուս կողմից՝ իրավական գործընթացում նրան դատում է հենց Կաթողիկոսի կարգավիճակով։
Իրավաբանը նշել է, որ այս մոտեցումը չի կարող պարզապես քաղաքական գնահատական համարվել, քանի որ խոսքը պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների մասին է, որոնք պարտավոր են առաջնորդվել իրավական և տրամաբանական կանոններով։
Ղամբարյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում իշխանության ներկայացրած մոտեցումների միջև ակնհայտ հակասություն կա, քանի որ նույն անձի կարգավիճակը տարբեր իրավիճակներում մեկնաբանվում է տարբեր կերպ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է