Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներին
Ռուսաստան
Ռուսաստանը բարձր մակարդակով կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի ֆինանսների և արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Էշվիլ քաղաքում կանցկացվի G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, իսկ հոկտեմբերի 30-31-ը Ատլանտայում տեղի կունենա «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպումը։
«Պատրաստվում ենք բարձր մակարդակով արդյունավետ մասնակցել առաջիկա նախարարական հանդիպումներին», — նշել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ Բերդիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է