Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել է
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը։ Օգոստոսի 12-ի համար այն սահմանվել է 82,37 ռուբլի՝ նախորդ օրվա 82,6 ռուբլու դիմաց։ Այսպիսով, դոլարի փոխարժեքը նվազել է 23 կոպեկով։
Եվրոյի պաշտոնական փոխարժեքը ևս նվազել է՝ 95,29-ից հասնելով 95,18 ռուբլու։ Չինական յուանը Մոսկվայի բորսայում վաճառվել է մոտ 12,25 ռուբլով։
Ավելի վաղ դոլարի փոխարժեքը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել էր 83 ռուբլին։ «Ալֆա-Ֆորեքս»-ի ղեկավար Գուզել Պրոցենկոյի կանխատեսմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում դոլարը կարող է հասնել 84,5 ռուբլու։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է