Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև
Քաղաքական
Այսօր Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ «մնացել են մի շարք մանր հարցեր»։ Երկաթուղու շինարարությունն էլ ընթանում է արագ տեմպերով։
Ինչպես հայտարարել է Ալիևը, Բաքուն կարող է արագացնել այս նախագիծը «ցանկացած պահին»։
«Պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում՝ հայկական հատվածի անպատրաստ լինելու պատճառով»,- հավելել է նա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է