ԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ
Քաղաքական
ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Փաշինյանը․
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար Դավիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է