Ալիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվել
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն իրականացրել են Հայաստանի տարածքի վերլուծություն և նախնականորեն որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի նախագծի հետ կապված հարցերի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը, նրա գնահատմամբ, կարող է օգտակար լինել առաջին հերթին հենց Հայաստանին։
Նա նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը՝ պնդելով, թե դրա կառավարումը լիովին հայկական կողմի վերահսկողության ներքո չէ։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ատոմակայանը հնացած է և, իր գնահատմամբ, կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար։ Միևնույն ժամանակ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները վերջին գնահատականներում նշել են, որ կայանի շահագործումը ներկայումս որևէ վտանգ չի ներկայացնում։
Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում բազմիցս բարձրաձայնել են Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված մտահոգությունները։
«Ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անսահման երկարաձգվել, և վաղ թե ուշ այն պետք է դադարեցնի աշխատանքը։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգետիկ մարտահրավերների, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրների առկայությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ», — ասել է Ալիևը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է