FT-ն բացահայտել է՝ ինչ է Վենսը պահանջել Զելենսկուց
Քաղաքական
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքներին։ Այս մասին, հղում անելով ուկրաինական և այլ աղբյուրների, գրում է Financial Times պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Վենսն այս պահանջը ներկայացրել է հուլիսի 31-ին Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում, իսկ Կիևը համաձայնել է Վաշինգտոնի խնդրանքին։ Աղբյուրների համաձայն՝ Ուկրաինան, մասնավորապես, հույս ունի ԱՄՆ-ից ստանալ «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության արտոնագիր, ինչպես նաև մինչև ձմեռ ձեռք բերել մի քանի հարյուր նման հրթիռ։
Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը Ուկրաինային զգուշացրել է ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը դիտարկում է որպես ղազախական ծագման էներգակիրները եվրոպական շուկաներ հասցնելու կենսական նշանակություն ունեցող ուղի, որը ռուսական էներգակիրների մատակարարումներին այլընտրանք է հանդիսանում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է