Ծանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներով
Ռուսաստան
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ տղամարդիկ կրակ են բացել տաքսի ավտոմեքենայի ուղղությամբ այն բանից հետո, երբ երկու աղջիկ հրաժարվել են ծանոթանալ նրանց հետ։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզային վարչությունից։
Երիտասարդները փորձել են ծանոթանալ երկու աղջիկների հետ, սակայն մերժում ստանալուց հետո սկսել են հետապնդել տաքսին, որով վերջիններս հեռացել են։ Տաքսու վարորդը փորձել է պաշտպանել ուղևորուհիներին, ինչից հետո հետապնդողները տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակել են մեքենայի ուղղությամբ։
Դեպքի առնչությամբ քննիչները քրեական գործ են հարուցել։ Իրավապահ մարմինները նյութում այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր տուժածների կամ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ, չեն հայտնել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է