Սևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել է
Ռուսաստան
Սևաստոպոլում պայթյունի հետևանքով ռուս զինծառայող է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Ղրիմի և Սևաստոպոլի վարչությունից։
Ռուսական հատուկ ծառայության տվյալներով՝ հանցագործության կատարման կասկածանքով դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալվել է 1994 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի մի կին։ Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ նա գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Իրավապահ մարմինները քննարկում են քրեական գործ հարուցելու հարցը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է