Մոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանը
Ռուսաստան
Ճապոնիան շարունակում է սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ կրկին բարձրացնելով Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որի խոսքերը փոխանցում է aif.ru-ն։
Կարասինը հիշեցրել է միջազգային փաստաթղթերի մասին, որոնց համաձայն՝ Կուրիլյան կղզիները ճանաչվել են Խորհրդային Միության տարածքի մաս։ Նրա խոսքով՝ կղզիների պատկանելության շուրջ վեճերը շարունակվել են նաև 1990-ականներին, իսկ խնդրի կարգավորման նպատակով բանակցություններ են անցկացվել նախագահների, վարչապետների և արտգործնախարարների մակարդակով, գործել է նաև հատուկ հանձնաժողով։
Սենատորի պնդմամբ՝ Ռուսաստանի համար Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը վաղուց լուծված է։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին այցելել է Իտուրուպ, ինչի կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել՝ վերահաստատելով Հարավային Կուրիլյան չորս կղզիների նկատմամբ Տոկիոյի տարածքային հավակնությունները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է