Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքը
Ռուսաստան
Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը ուկրաինական անօդաչուների հարվածից հետո։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Սոլնցևը։ «Գործարանն ամբողջությամբ կանգնեցված է։ Պատրաստվում ենք ամենավատ սցենարին»,- գրել է նա իր Telegram-յան ալիքում։
Սոլնցևի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են գործարանի առանցքային ենթակառուցվածքները, որոնք ներկայում հնարավոր չէ արագ վերականգնել։ Նա նշել է, որ ձեռնարկության սարքավորումների մի մասն արտասահմանյան արտադրության է, և գործող պատժամիջոցների պայմաններում վերանորոգումը կարող է տևել մինչև վեց ամիս։ Մարզպետը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում տարածաշրջանը ստիպված կլինի ապավինել այլ վայրերից վառելիքի մատակարարումներին։
Օրենբուրգի մարզի իշխանությունների տվյալներով՝ ներկայում տարածաշրջանի 287 բենզալցակայանների շուրջ 80 տոկոսը շարունակում է աշխատել, իսկ վառելիքի մատակարարման համակարգը վերակազմավորվում է։ Օրսկը հարձակման էր ենթարկվել օգոստոսի 11-ին․ մարզպետի հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության միջոցները և շարժական կրակային խմբերը խոցել էին ութ անօդաչու, իսկ դրանց բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ էր բռնկվել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է