ԵՀ-ը բացառել է Ռուսաստանից ԵՄ գազի գնման արգելքի վերացումը խաղաղ բանակցությունների դեպքում
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը բացառել է ԵՄ երկրների կողմից ռուսական գազի գնման արգելքի վերացումը, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի միջոցով, նույնիսկ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների դեպքում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
«Մենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է մեզ Ռուսաստանից գազ ներմուծել, և այն ուժի մեջ կմնա», - ասել է Պինյոն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է վերականգնել «Հյուսիսային հոսքը», ինչպես, ենթադրաբար, առաջարկել է ԱՄՆ վարչակազմը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից