Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Վարդա. «Ես օգնում էի ընտանիքիս՝ վաստակելով պարերով…»

Հասարակություն

Հայկական արմատներով հայտնի երգչուհի եւ պարուհի VARDA-ի (Վարդանուշ Մարտիրոսյան) գրգռիչ պարի տեսանյութը վերջին մի քանի օրերին հուզել է հասարակությանը: Սակայն ոչ բոլորին է հայտնի, թե ինչ նպատակով է VARDA-ն կիսամերկ ելույթ ունեցել սթրիփթիզի Ուկրաինայի առաջնությանը եւ որքան դժվար է եղել նրա համար գնալ այդ քայլին: Բեմում VARDA-ն շատ է տարբերվում այն համեստ եւ հմայիչ աղջկանից, ով առօրյա կյանքում երբեք իրեն թույլ չի տալիս բաց հագուստ կրել, կերակուր է պատրաստում իր ընկերների եւ բալետային խմբի անդամների համար, վարում է ամենեւին էլ ոչ այնպիսի կյանք, ինչպիսին պատկերացնում են նրա երկրպագուները: NEWS.am STYLE-ը որոշեց այս ամենի մասին զրուցել VARDA-ի հետ:

Ինչպե՞ս ազդեց սթրիփթիզի Ուկրաինայի առաջնությունում հաղթանակը քո հետագա կյանքի վրա:

Դրական: Չէ՞ որ ես կարողացա ապացուցել, որ նույնիսկ սթրիփթիզը կարող է արվեստ դառնալ: Առաջնությանը հետեւում էր ամբողջ Ուկրաինան, եւ ոչ միայն... Ես արթնացա որպես հայտնի մարդ:

Քո հայրը հայ է, համապատասխանաբար, քո մեծ հայկական ընտանիքի կեսը հետեւել է ձողի վրա պարի առաջնությունում քո հաղթանակներին: Նրանք քեզ դատապարտո՞ւմ, քննադատո՞ւմ էին, թե՞ հակառակը, աջակցում:

Իհարկե, հայրս հիացած չէր իմ ինքնուրույնությամբ: Բայց ես ամաչելու բան չունեմ: Ձողի վրա պարելը դժոխային աշխատանք է, մշտական կապտուկներ, կոշտուկներ, վնասվածքներ... Հաղթանակից հետո հայրս փոխեց կարծիքը, հիմա նա ամեն ինչում աջակցում է ինձ:

Սթրիփթիզի Ուկրաինայի առաջնությանը եւ pole-dance-ի այլ խոշոր մրցույթներում քո ելույթի տեսանյութերն ակտիվորեն հրապարակվում են Ուկրաինայի, Հայաստանի, Ռուսաստանի տարբեր կայքերում: Նաեւ հրապարակվում են տեսանյութը դիտած օգտատերերի ինչպես դրական, այնպես էլ բացասական մեկնաբանությունները: Ինչպե՞ս ես դրանց վերաբերում:

Դա իմ կյանքն է, իմ ուղին, ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ: Միշտ կգտնվեն մարդիկ, ում դուր չես գալիս: Ոչ ոք չգիտի քո պատմությունը, ձողի վրա պարելն ամենեւին էլ մանկության երազանք չէ: Ես օգնում էի ընտանիքիս՝ վաստակելով պարերով: Այո, 2003 թվականին Ուկրաինայի առաջնությունում հաղթանակի համար ես ստիպված էի կիսամերկ պարել, բայց մյուս բոլոր մրցաշարերը pole-dance-ում էին, որտեղ մերկություն չկա, այլ միայն ակրոբատիկա եւ խորեոգրաֆիա:

Շատ աստղեր հանուն փառքի համաձայնում են տղամարդկանց ամսագրերի, հոլովակների համար բաց նկարահանումների, բեմ են դուրս գալիս բաց հագուստներով: Քեզ նման առաջարկներ հաճա՞խ են անում:

Իմ բեմական հագուստներն ավելի բաց չեն, քան մարմնամարզուհիները: Առօրյա կյանքում ես նախընտրում եմ զուսպ դասականը: Ինչ վերաբերում է լուսանկարահանումներին եւ հոլովակներին. ինձ համար դա դերասանական խաղ է… Իհարկե, ես տաբու ունեմ: Ես երբեք ամբողջությամբ մերկ կեցվածք չեմ ընդունել: Եղել են դեպքեր, երբ տղամարդկանց համար նախատեսված ամսագրերը Photoshop-ի օգնությամբ ջնջել են հագուստի այս կամ այն հատվածը:

Չնայած ձողի վրա կիսամերկ ելույթներին, հավանաբար կյանքի տաբուներ ունես…

Այո, իհարկե, ես իմ սկզբունքներն ունեմ: Ավելի լավ է հրաժարվել՝ ատամները սեղմելով, քան համաձայնել՝ սիրտը սեղմելով: Սա իմ գլխավոր կանոնն է:

Քեզ համար կարեւո՞ր է, որ սիրելի տղամարդը կիսի քո հետաքրքրությունները. ձողի վրա պարերը, երաժշտությունը: Թե՞ միանգամայն բավարար է, որ նա ունենա մեծ բիզնես, մեծ տուն, մեծ ավտոմեքենա:

Ես ստեղծագործ մարդ եմ, բեմն իմ կյանքն է: Ինձ համար շատ կարեւոր է, որ ինձ հասկանան ու աջակցեն: Դրամն ինձ համար գլխավորը չէ, ես ինքս էլ կարողանում եմ այն վաստակել:

Հանրահայտ դառնալով, ինչպիսի՞ պարզ հաճույքներից ես զրկվել:

Ուշադրությունն ինձ համար բեռ չէ, դա ցանկացած արտիստի կյանքի անբաժանելի մասն է: Ես մանկուց եղել եմ իրադարձությունների կիզակետում, նախ՝ դպրոցի, հետո՝ քաղաքի մակարդակով եւ այլն: Ես այլ կերպ ապրելու ունակ չեմ:

Կյանքում ինչպիսի՞ արարքների համար ես ամաչել:

Հավանաբար, ես անամոթ եմ, ինչ-որ չեմ կարողանում հիշել: Կատակում եմ… Դժվար է ասել: Ես փիլիսոփայորեն եմ վերաբերում կյանքի «սխալներին»: Շնորհակալ եմ ճակատագրին՝ փորձի եւ այն ճանապարհի համար, որն արդեն անցյալում է: Թերեւս, այստեղ էլ վերջակետ դնենք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված