Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Քրիստինա Շաիրյան. «Կատարյալ մարդիկ ձանձրալի են»

Հասարակություն

«Եթե երբեւէ ինձ բախտ վիճակվի մեկ բեմում երգել Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ, ես ճակատագրից անսահման շնորհակալ կլինեմ նման շռայլ նվերի համար». իր ծրագրերի, մտահոգությունների, երազանքների եւ ձգտումների մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց փխրուն, կանաչ աչքերով երգչուհի Քրիստինա Շաիրյանը, ով, թողնելով Նիժնի Նովգորոդը, որտեղ ապրել է երկար տարիներ, եկել է պատմական Հայրենիք՝ սովորելու, ձգտելու եւ նվաճելու:

Ինչո՞ւ ուսանելու համար հենց Երեւանի կոնսերվատորիան ընտրեցիր:

Մեզ մոտ՝ Նիժնի Նովգորոդում, հրաշալի կոնսերվատորիա կա՝ Գլինկայի անվան, եւ այնտեղ ինձ առաջարկեցին ընդունվել հնչյունային ռեժիսուրայի բաժին, որովհետեւ ջազային վոկալի բաժին, ուր ես ցանկանում էի ընդունվել, այնտեղ չկար: Դե, ես էլ պատկերացրեցի, որ նստած եմ հնչյունային ռեժիսորի աթոռին եւ լսում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկը երգում, իսկ ես փորձում եմ ինչ-որ վարդակներ ինչ-որ բնիկների մեջ մտցնել եւ ինքս ինձ ասացի. «Դե՝ ոչ, ես ինքս եմ ցանկանում երգել, որ ինչ-որ մեկն ինձ լսի»: Չի կարելի նաեւ մոռանալ, որ յուրաքանչյուր կնոջ մեջ շիկահերի մի մասնիկ կա (ծիծաղում է): Իսկ ամենագլխավորը, ես ցանկանում էի հենց Հայաստանում՝ իմ պատմական Հայրենիքում երաժշտական կրթություն ստանալ:

Արյան կա՞նչ:

Գիտես, սկզբում ես այդպես էլ ասում էի, որ արյան կանչն իր գործն արեց, բայց հետո, երբ ապրեցի այստեղ, նկատեցի, որ բոլորն են այդպես պատասխանում, երբ խոսքը հասնում է պատմական Հայրենիք վերադառնալուն, եւ մտածեցի, որ դա որոշակի PR քայլ է, որից շատերն են օգտվում: Իրականում ես շատ էի ցանկանում Հայաստան գալ եւ չեմ հիասթափվել: Ես Երեւանում լավ եմ զգում եւ սիրում եմ Հայաստանը:

Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիր լեզվական պատնեշը: Դու ծնվել եւ 17 տարի ապրել ես Ռուսաստանում, բայց Հայաստանում 3 տարի ապրելուց հետո յուրացրեցիր գրական հայերենը, կարդալն ու գրելը:

Նիժնի Նովգորոդում ընտանիքս միակ կղզյակն էր, որտեղ ես հայերեն խոսք էի լսում: Այնտեղ իմ բոլոր ընկերներն ու շրջապատը ռուսներ էին: Ծնողներս ծնունդով Վրաստանից՝ Ախալցխա քաղաքից են, բայց Ռուսաստան են տեղափոխվել դեռեւս իմ ծնվելուց առաջ: Երբ ես Հայաստան եկա, ինձ համար իսկապես շատ դժվար էր, որովհետեւ կոնսերվատորիայում դասախոսությունները հայերեն էին, շրջապատում հայերեն էին խոսում, ամեն ինչ ամենուր հայերեն էր: Կար ժամանակ, երբ լեզվական պատնեշի հետեւանքով առաջացած շփման բացակայության պատճառով ես դեպրեսիա տարա եւ ինձ հավաքեցի, նպատակ դրեցի՝ սովորել հայերեն, շփում սկսել եւ ընկերներ ձեռք բերել: Եվ սովորեցի: Հիմա ես բավական լավ խոսում, գրում եւ կարդում եմ հայերեն: Ի դեպ, եթե ես Հայաստան գալու որոշում չկայացնեի, այդպես էլ մինչեւ վերջ չէի հասկանա, թե ի՞նչ է նշանակում հայուհի լինել, չէի հասկանա իսկական Հայաստանն իր դրական եւ բացասական կողմերով: Իսկ հիմա ամեն ինչ տեսնում եմ սեփական աչքերով եւ ինքնուրույն կարծիք եմ ձեւավորում իմ Հայրենիքի մասին: Իսկ ամենակարեւորը՝ սեփական աչքերով տեսա Արարատ լեռը եւ հիմա ամեն առավոտ չեմ դադարում հիանալ նրա գեղեցկությամբ: Այդ իմաստով ես միշտ սփյուռքահայ կլինեմ, ով երբեք չի դադարի հիանալ հայերի համար սուրբ այդ լեռով: Այդ արժեքն ինձ համար անփոխարինելի է:

Քո առաջին հոլովակը պատրաստել ես հայկական շոու-բիզնեսի բավական հաջողակ ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Մհերի հետ զուգերգ ես կատարել, իսկ երգի հեղինակը Նիկ Եգիբյանն է: Դա քեզ ինչպե՞ս հաջողվեց:

Մհերի հետ ծանոթ ենք դեռեւս Ռուսաստանից, իսկ Հայաստանում ծանոթացա Նիկին եւ որոշեցի համագործակցել նրա հետ: Ձայնագրության ժամանակ, երջանիկ պատահականությամբ, ստուդիայում էր նաեւ Մհերը եւ ճանաչեց ինձ: Երգը նրան շատ դուր եկավ, եւ առաջարկեց այն կատարել զուգերգով, ինչը ես ընդունեցի որպես ճակատագրի նվեր: Այդպես էլ կայացավ մեր զուգերգը: Եվ ոչ մի կոմերցիա, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Երաժշտության ոլորտում ո՞րն է քո վերջնական նպատակը:

Ո՞րը պետք է լինի ստեղծագործող մարդու վերջնական նպատակը: Որպեսզի քո արվեստը հասնի մարդկանց սրտերին: Որպեսզի այն մարդկանց մեջ նոր սխրագործությունների ցանկություն արթնացնի, որպեսզի ներշնչի նոր մեկնարկների: Իմ նպատակն է՝ գտնել այն լսարանը, որին հետաքրքիր կլինի իմ ստեղծագործությունը: Արվեստի մարդը պետք է կիսի այն, ինչ իրեն Աստված տվել է: Ինչպես տաղանդների մասին Աստվածաշնչի առակում, երբ տերը հեռու երկիր գնալուց առաջ կանչում է ստրուկներին, նրանց տաղանդներ է բաժանում եւ հրամայում օգտագործել դրանք: Բայց վերադառնալով՝ տեսնում է, որ ստրուկներից մեկը չի օգտագործել եւ չի ավելացրել այն: Այդ ժամանակ տերը բարկանում է եւ ստրուկին զնդանը նետում:

Քեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ ես:

Այո, ես հավատում եմ Աստծուն:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ գիրք ես կարդացել:

Հրաշալի հարց է: Ինձ գրքասեր չեմ կարող կոչել, բայց վերջին շրջանում ընթերցանության եւ գիտելիքի նոր աղբյուրների փնտրտուքի հանդեպ հատուկ պահանջ է առաջացել: Ներկայում կարդում եմ Ռեմարկի «Հաղթական կամար»-ը: Այս գիրքը հիմա միշտ ինձ մոտ է եւ երբ ազատ րոպե եմ գտնում, կարդում եմ՝ լինի տրանսպորտում, թե տանը: Ընդհանրապես, եթե գիրք կարդալը մեկի համար հետաքրքիր չէ, ապա նա հետաքրքիր չէ ինձ համար:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ապագա ընտրյալին:

Գիտես, եթե անկեղծ, ես ընդհանրապես չեմ պատկերացնում այդ «ընտրյալին» (ծիծաղում է):

Ամեն դեպքում, չէ՞ որ որոշակի չափանիշներ կան: Օրինակ, նշանակություն ունի՞ նրա ազգային պատկանելությունը, մասնագիտությունը, որոշակի մարդկային հատկանիշները…

Այո, գլխում կարելի է ամեն ինչ պատկերացնել, նկարել սպիտակ նժույգով արքայազնին՝ գեղեցիկ, խելացի, բարձրահասակ, հարուստ, մի խոսքով՝ կատարյալին: Պարզապես կարծում եմ, որ դա ժամանակի վատնում է: Պետք է սկսես քեզանից, ինքդ ձգտես լինել լավագույնը, եւ այդ ժամանակ քո բախտն ինքը քեզ կգտնի: Եվ ընդհանրապես, կատարյալ մարդիկ ձանձրալի են: Առայժմ իմ սիրտն ազատ է:

Ինչո՞ւ է ջազ վոկալ ուսանող երգչուհի Քրիստինա Շաիրյանը փոփ երգում:

Վերջերս, ի դեպ, ես հրաշալի մարդ եւ նկարիչ Սերգեյ Խաչատրյանի (Սերխաչ) եւ նրա որդիների արվեստանոցում էի: Նրանք ցանկություն հայտնեցին դիտել իմ եւ Մհերի հոլովակը: Սերգեյ Դանիելյանը՝ կենսուրախ մարդ, իմ կարծիքով՝ տաղանդավորագույն նկարիչ, երիտասարդությանը հոգով շատ մոտ՝ չնայած տարիքին, հոլովակը դիտելիս ինձ հարցրեց. «Քրիստինա ջան, այդ դո՞ւ ես երգում», եւ իմ պատասխանից հետո նա տվեց իր բազմանշանակ հռետորական հարցը. «Մի՞թե դա քեզ սազում է»: Մենք բոլորս ծիծաղեցինք: Այդ դիտողությունից հետո հերթական անգամ մտածեցի, որ սա իմ ստեղծագործական կարիերայի մի փուլն է, եւ ես չեմ պատրաստվում կանգ առնել այնտեղ, հակառակը, պատրաստվում եմ փոխվել եւ ուժերս տարբեր ոճերում փորձել: Ամեն ինչ իր ժամանակին: Պատասխանելով քո հարցին՝ ասեմ, որ մինչեւ ջազ դեռեւս պետք է աճել: Ես ճանապարհին եմ, քանի որ ջազ վոկալ ուսանելու գործընթացում եմ: Դա շատ բարդ երաժշտական ժանր է, որը պետք է զգալ եւ ըմբռնել:

Հայկական շոու-բիզնեսի աստղերից ո՞ւմ հետ կցանկանայիր համագործակցել:

Եթե երբեւէ ինձ բախտ վիճակվի մեկ բեմում երգել Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ, ես ճակատագրից անսահման շնորհակալ կլինեմ նման շռայլ նվերի համար: Ներկայում համագործակցում եմ երիտասարդ հեռանկարային երգիչ, գործիքավորող եւ երգերի հեղինակ Դաբիթ Բադալյանի հետ: Ինչ դուրս կգա դրանից, ապագայում ինքներդ կտեսնեք:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված