Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին «Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան «Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ) Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ) 

Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը

Հասարակություն

Պետական քարոզչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների և այնտեղ մնացած հայկական ժառանգության վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածել՝ տարբեր միջոցների կիրառմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

Հայտարարությունում նաոեւ ասվում է. «Վերջերս Եգիպտոսի և առհասարակ արաբական աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկում՝ «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համացանցային հարթակում, լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արվեստի կովկասյան տաճար», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ։ Արաբերեն հոդվածում նշված է, որ այժմ «շուշեցիները» զբաղված են քաղաքի տեսքը վերականգնելով այնպես, ինչպես մինչ պատերազմն էր։

Հոդվածի սկզբում արցախյան հիմնախնդիրը ձևախեղված կերպով ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն, սակայն դա ի սկզբանե Արցախի հայերի ազատ ինքնորոշման համար պայքար էր։

Հոդվածագիրը, խոսելով Շուշիում մուսուլմանների ներկայության մասին, մոռացության է տալիս քաղաքի հիմնական բնակչության՝ հայերի գոյությունը։ Շուշին առաջին հերթին եղել է հայկական, քրիստոնեական մշակութային կենտրոն։ Այդ մասին են վկայում Շուշիի հայկական եկեղեցիները, պատմական գերեզմանոցը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում նպատակային թիրախավորվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ քաղաքի բռնագրավումից հետո վանդալիզմի են ենթարկվում և ոչնչացվում։

Քաղաքում հայերի ներկայության մասին, հայկական և այլ աղբյուրներից բացի, խոսում են նաև ռուսական աղբյուրները։ Ըստ դրանց՝ 1916 թվականի դրությամբ Շուշիում ապրում էին 23․916 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության կեսից ավելին: 1920 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպում են Շուշիի հայ բնակչության սոսկալի կոտորած, որի հետևանքով քաղաքն ավերակների է վերածվում․ սպանվում են հազարավոր հայեր։

Հետաքրքիր է, որ հոդվածում ներկայացվում են թյուրքախոս, մուսուլման մի շարք գործիչներ, սակայն տեղեկություն չի ներկայացվում Խոսրով բեկ Սուլթանովի մասին։ Հարկ է նշել, որ այդ անձնավորությունը 1920 թվականին եղել է Ադրբեջանի կողմից նշանակված Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ և կազմակերպել Շուշիի և Արցախի այլ վայրերի հայության կոտորածները։ Ահա այս «հետաքրքիր» դրվագն ալիևյան ռեժիմն ու հոդվածագիրը, չգիտես ինչու, չեն ցանկանում հիշել։

Բաքուն մի կողմից Շուշին հայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ մյուս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունների մեջ է Գազայի հատվածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ ավերող Իսրայելի հետ։ 

Հոդվածագիրը հիշատակում է նաև Գոհար տիկնոջ մզկիթի մասին, սակայն ոչ մի խոսք 2009 թվականին Արցախի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ այն վերականգնելու վերաբերյալ։ Չի նշվում նաև, որ հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է քրիստոնեական ժառանգությունն, այլև պետական հոգածություն է դրսևորել մուսուլմանական ժառանգության նկատմամբ․ վառ ապացույցը հենց Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնումն է։

Փաստորեն, հոդվածագիրն իր առջև խնդիր է դրել ներկայացնել միակողմանի և կեղծված տեղեկատվություն, Շուշին զրկել հայկական ինքնությունից, ինչն Ադրբեջանի պետական նպատակային քաղաքականությունն է՝ սկսած Արցախյան 44-օրյա պատերազմից և Շուշիի գրավումից հետո։ Քաղաքի ապահայկականացման քաղաքականությունը ներառում է նաև միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում և նմանատիպ հոդվածների պատվիրում։ 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կոչ է անում լրագրողներին և հետազոտողներին զերծ մնալ միակողմանի, ոչ օբյեկտիվ և ալիևյան ռեժիմի կողմից հրամցվող կեղծ տեղեկատվության տարածումից։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործիցԿապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար ՂազարյանԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». ՓաշինյանԱռգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրելԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ)Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութելՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերելԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում էՆոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրինԲագրատ Սրբազանն Արցախի Մարտունի քաղաքի՝ 1 տարի առաջ զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ է (տեսանյութ) Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներԼոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըԿաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի ԹովմասյանԱրցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ)Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբանԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված