5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը 

Ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Բնապահպանության նախարարության միջամտությամբ կդադարեցվեն տարածքում շինարարական աշխատանքները

Իրավունք

 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ, ուր ասված է.

Օրեցօր հասարակության ավելի ստվարացող հատված է վրդովվում Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ կառուցելու փորձերից: Միարժեք է, որ այդ գաղափարի կյանքի կոչման դեպքում բնության այս հրաշքը եւս կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, որը դիտելու համար այցելուները 10 հազար դրամ են մուծում ջրվեժից վերեւ գործող ՀԷԿ-ի տիրոջը: Նույնպիսի զավեշտալի իրավիճակ է նաեւ Գառնու ձորի Քարերի սիմֆոնիան դիտելու համար:

Մեկ ամիս առաջ Բնապահպանության նախարարությունում Թռչկանի ջրվեժի ու ՀԷԿ-ի կառուցման խնդրով առաջին քննարկումը կազմակերպվեց: Ինչպես նախարարության աշխատակիցը խոստովանեց տեղում, 2004թ.-ին փորձագիտական եզրակացություն տալիս իրենք տեղյակ չեն եղել տարածքում ջրվեժի առկայության մասին: Իսկ վերջինս բնության պահպանվող հուշարձանների ցանկում ներառվել է ավելի ուշ` 2007-ին, երբ արդեն տրվել էին բոլոր թույլտվությունները: Սա առնվազն վկայում է այն մասին, որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը մեղմ ասած լիարժեք չէ եւ նոր փորձաքննության կարիք կա, հետեւաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել: Ինչպես փաստում են իրավաբանները, Թռչկանի տարածքում կառուցապատման թույլտվություններ տալով` հայրենի կառավարությունը խախտել է առնվազն միջազգային 6 կոնվենցիաներ եւ ներպետական 5 օրենքներ:

Այդ քննարկման ընթացքում որպես փոխզիջումային տարբերակ ես առաջարկեցի կառուցապատողի հետ քննարկել ՀԷԿ-ը ոչ թե ջրվեժից վերեւ, այլ ներքեւ կառուցելու հեռանկարը: Նախարար Արամ Հարությունյանը միացավ առաջարկին եւ կառուցապատողին հորդորեց մտածել դրա շուրջ: Վերջին շրջանում նախարարի հարցազրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ հրաժարվել են այդ գաղափարից, քանի որ այդ դեպքում կառուցապատողի համար հավելյալ ծախսեր են առաջանում: Իսկ ընդհանրապես ՀԷԿ-ի կառուցումն արգելելու դեպքում, ըստ նախարարի, կառուցապատողը կարող է կառավարությանը դատի տալ եւ պահանջել վնասների փոխհատուցում: Հետեւաբար, կառավարությունն ու կառուցապատողը համատեղ եկել են սեզոնային ջրվեժի ու սեզոնով աշխատող ՀԷԿ-ի գաղափարին, ինչը նույնպես անընդունելի է հանրության համար:

Վերջին շրջանում մոտ 4.500 անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները պարբերաբար այցելել են տարածք եւ արձանագրել, որ վերոհիշյալ տարբերակով շինարարական աշխատանքներ են ընթանում: Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստան կազմակերպության տնօրեն Կարեն Մանվելյանը, ջրվեժից հեռու կառուցված փոքր ՀԷԿ-ի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է ջրվեժի թողքի վրա: Եւս մեկ ՀԷԿ-ի կառուցումը իսպառ կասկածի տակ կդնի Թռչկանի գոյությունը:  

Ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Բնապահպանության նախարարության միջամտությամբ կդադարեցվեն տարածքում շինարարական աշխատանքները, իսկ կառավարությունն էլ կառուցապատողի հետ միասին կքննարկի ՀԷԿ-ը ջրվեժից ներքեւ կառուցելու միակ տարբերակը: Եթե դա ձեռնտու չէ կառուցապատողին, ապա այլընտրանքը ոչինչ չկառուցելը պետք է լինի: Այս կոնկրետ առաջարկի վերաբերյալ սպասում եմ ՀՀ Բնապահպանության նախարարության արձագանքին:

Տեղեկացնեմ, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները բնության հուշարձանի տարածքում որեւէ շինարարարություն թույլ չտալու նպատակով հերթափոխով վրանային ճամաբար են կազմակերպել: Առաջիկայում նրանք նաեւ հանդես են գալու դատական հայցերով եւ վերստին դիմելու են հանրապետության ղեկավարությանը: «Ժառանգությունը» զորակցելու է Թռչկանի պաշտպանությանն ուղղված այս եւ բոլոր նախաձեռնությունները:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ամենադիտված