Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

Բարձրակրունկներ, ծխախոտ, խմիչք

Բլոգոսֆերա

«…Այն աղջիկները, որոնք հայտնվում էին նրա կողքին, վախեցնում էին ինձ: Գեղեցիկ էին, կանացի, մուգ կարմիր բարձրակրունկներ էին կրում ու արնագույն շրթներկ օգտագործում: Քայլում էին թեթև ու սահուն, նրանց աչքերի մեջ կրակ էր վառվում… Սարսափում էի: Ինձ համար տարօրինակ էր այդ ամենը. վախենում էի նրանց հայացքից, զրնգուն, բարձր ծիծաղից: Ամենաշատը նրանց՝ ինձ ոչնչացնող հայացքներից էի վախենում: Այդ ամենն, ինչ խոսք, գեղեցիկ էր ու գրավիչ: Սակայն կրքոտ հայացքների, քիչ հեգնական ժպիտների ու աչքերի սուր փայլի մեջ ինչ-որ վանող բան կար:

Սկզբում չէի հասկանում՝ ինչն է: Բայց հետո հասկացա. այդ ամենը կեղծ էր: Ցանկացած չափից դուրս վստահ պահվածք ու չափից դուրս կրքոտություն իր մեջ կեղծիք է թաքցնում : Թաքցնում է այնպես, ինչպես այդ աղջիկների վառ շպարն էր թաքցնում իրենց իրական դեմքը՝ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:

Իսկ ես, հմ…

Կարմիր շրթներկ չէի օգտագործում, բարձրակրունկների վրա սահուն քայլել չգիտեի, զրնգուն ծիծաղելն ինձ համար չէր: Նման շքեղ աղջիկների հետ ինձ համեմատել չէի կարող: Եթե անկեղծ լինեմ՝ նույնիսկ չէի ուզում. անիմաստ էր. մի քիչ էլ՝ սարսափելի:

Իհարկե, ես փորձում էի նրանց նմանվել: Տանը բարձրակրունկների վրա քայլել էի սովորում, փորձում էի հմայիչ ծխել ու աչքերս փայլեցնել… Չէր ստացվում: Հինգ րոպե քայլելուց հետո ընկնում էի հատակին, մի կողմ էի նետում զզվելի ծխախոտն ու արդեն կարծում էի, որ աչքերս նրանց նման փայլեցնելու համար երևի թե պետք է աչքերս ձեթով շփեմ ու բամբակե լաթով փայլեցնեմ: Բայց ախր ես հո տիկնի՞կ չեմ…

Չէ: Իմը չէր: Մնում էր գլխիկոր համակերպվել. ես չափից դուրս հասարակ եմ: Բարձրակրունկների վրա քայլելը ևս արվեստ է: Իսկ ինձ, աչքերս փայլեցնելու համար, միայն ձեթոտ լաթը կփրկի:

Ես ձեզ չեմ պատմի նրա մասին, որովհետև անիմաստ եմ համարում: Չափից դուրս սովորական, դասական կանոններով շարժվող հմայիչ երիտասարդ էր. բավականին ինքնասիրահարված, երբեմն գռեհիկ կատակներ անող, սուր լեզու ունեցող: Կարճ ասած՝ հիանալի գիտեր, որ գեղեցիկ է ու կարող է ցանկացած աղջկա իրենով անել: Դասական կնամոլ. ոչ մի հետաքրքիր բան: Բայց տաք սիրտ ուներ ու լավ ընկեր էր: Սիրում էր լսել ինձ՝ չնայած որ չափից դուրս ինքնասիրահարված էր ինչ-որ մեկին լսելու համար:

Ի զարմանս ինձ՝ նրա բոլոր սիրային արկածների վերջում հայտնվում էի ես. ամեն անգամ, երբ հոգնում էր աղջիկներից, գալիս էր, ձեռքս բռնում էր ու ինձ՝ առանց ոչ մի բառի քարշ էր տալիս փողոցներով: Ժամերով քայլում ու լռում էինք: Ես զգում էի ծխախոտի հոտը, կանացի օծանելիքի բույրը: Դրանց էր խառնվում նաև թանկարժեք խմիչքի սուր հոտը : Խմիչքի, ծխախոտի ու բարձրակրունկ գեղեցկուհիների օծանելիքների միախառնված բույրը հենց ստի հոտն էր: Այս ամենը կեղծ էր: Այս բուրմունքների խառնուրդը, որը ես զգում էի նրա հետ քայլելիս, ինքնին ստի ու կեղծիքի հետևանք էին: Քայլում ու չէի հասկանում. ի՞նչ գործ ունեմ այստեղ:

Մեր լռության նրբանցքներում երբեմն խոսակցություններ էին լինում: Մեկը հատկապես լավ է տպավորվել:

Քայլում էինք: Մի պահ կանգնեց, շրջվեց, նայեց ինձ ու ասաց.

-Լի՛լ, դու միակ մարդն ես, ով խոսելիս աչքերիս մեջ է նայում: Ու թերևս միակն ես, ով լռել գիտի… Գրողը տանի:

Բռնեց ձեռքս ու էլի սկսեց ինձ իր ետևից քարշ տալ:

Հետո ես հասկացա…

Ես վերջապես հասկացա …

Հասկացա, որ կարևոր չեն բարձրակրունկները: Նրա համար ես անկրկնելի էի թեկուզ առանց զրնգուն ծիծաղի: Զրնգուն ծիծաղը բարձրակրունկի նման կրել է պետք. դա ինձ մոտ չէր ստացվում: Ու երբեք չէր ստացվի: Սակայն ես միակ մարդն էի, ում հետ նա կարող էր չխաղալ, չսրամտել, աչքերը չփայլեցնել և այլն: Ես միակն էի, ով նրա աչքերի մեջ նայելիս տեսնում էր ոչ թե գեղեցկադեմ երիտասարդի, այլ մարդու, ով ուղղակի բռնում է ձեռքս ու ինձ քարշ է տալիս փողոցներով: Ոչ թե ինձ հետ հավասար քայլում է, այլ հենց ձեռքս բռնում ու քարշ է տալիս:

Անկրկնելի դառնալու համար նախ պետք էր դիմացինին հարազատ լինել: Ցավոք՝ բարձրակրունկներն այստեղ անզոր էին: Ցավոք՝ աստվածուհու քայլվածքով աղջիկները դա չէին հասկանում: Ի երջանկություն՝ մենք միասին էինք լռում ու ժամերով քայլում: Նա չէր սրամտում, հաճոյախոսություններ չէր անում: Քայլում էր ու ինձ քարշ էր տալիս իր ետևից: Ոտքերս հոգնում էին, ես էլ չէի կարողանում քայլել, բայց դեմքիս թաքուն ու անկեղծ ժպիտ էր հայտնվում: Ավելի ուժեղ էի սեղմում նրա՝ ինձ քարշ տվող ձեռքն ու հասկանում էի. անկրկնելի եմ…»:

Աղբյուր՝ sunesevada.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված