Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը խոստովանեց, որ որոշումն իր համար անսպասելի էր։
«Ես ակնկալում էի բացառապես արդարացման վերդիկ։ Շատ եմ ցավում՝ այն ամենի համար, ինչ լսեցի այսօր դատարանում։ Մինչ այժմ մեր ներկայացրած իրավական դիրքորոշումները և փաստարկները մեզ բերել էին այն տրամաբանական եզրահանգման, որ միակ որոշումը, որը պետք է կայացվեր, արդարացման վերդիկը պետք է լիներ»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցածն ամբողջությամբ տեղավորվում է այն քաղաքական հետապնդումների ընդհանուր համատեքստում, որը մինչ այժմ կիրառվել է տարբեր քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների նկատմամբ։ Հետևապես՝ առավապես քաղաքական գործիչները դրանից խուսանավել չէին կարող։
Պատգամավորը նշեց, որ այս որոշման հետ համձայն չեն և բողոքարկելու են։
«Կպայքարենք մինչև վերջ։ Ես հեշտ հանձնվող չեմ։ Կարծում եմ, որ պատգամավորական այս մի քանի օրվա գործունեությունը կարող է վերջին պահին ազդած լինի որոշման վրա։ Այն տրամադրությունը, որ ես զգում եմ Ազգային ժողովում, հատկապես իմ նկատմամբ իշխանական խմբակցության կողմից, կարծում եմ, որ նրանք միգուցե որոշել են հենց օգտագործել այս առիթը, այս պատրվակը ինձ այս ձևով լռեցնելու համար, քանի որ Ազգային ժողովում, դա իրենց գործնականում չի հաջողվում»,- ավելացրեց Ղազարյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան