Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասին
Հասարակություն
Քիմիկոս Թոմ Նելտները զգուշացրել է, որ տաք ծորակի ջուրը չպետք է օգտագործել սնունդ պատրաստելու համար, քանի որ այն կարող է պարունակել ավելի շատ վնասակար նյութեր։ Այդ մասին նա հայտնել է Eating Well-ին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝ շատերը ժամանակ խնայելու համար կաթսան լցնում են անմիջապես տաք ծորակի ջրով, սակայն այդ ջրում կարող են ավելի մեծ քանակությամբ լինել միկրոպլաստիկ, կապար, ցինկ և այլ աղտոտիչներ։ Նա նշել է, որ սննդի և խմիչքի պատրաստման համար հավաստագրված են միայն սառը ջրի խողովակները, մինչդեռ տաք ջուրը կարող է խողովակներից դուրս բերել տարբեր վնասակար մասնիկներ։
Նելտներն ընդգծել է, որ նույնիսկ ջուրը եռացնելը չի վերացնում այդ խնդիրը․ եռացումը ոչնչացնում է միայն մանրէներն ու միկրոօրգանիզմները, սակայն չի հեռացնում միկրոպլաստիկը, ծանր մետաղները և այլ քիմիական աղտոտիչները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան