Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

Բաց նամակ՝ Ժիրայր Սեֆիլյանին

Քաղաքական

«Ժիրայր, Դուք սկզբունքորեն եւ խորապես ու դժբախտաբար կրկին թյուրիմացության մեջ եք:

Նախ ՓԵՏՐՎԱՐ 18-ԻՆ ՈՐԵՒԷ ՇԱՐԺՈՒՄ ՉԻ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ, այլ կայացել ու արձանագարվել է ժողովրդի վստահության քվէն շատ հստակ մարդու՝ Րաֆֆի Հովհաննիսեանի օգտին:

Իսկ ինչպես գրում եք «արտերկրում» եւ իրականում՝ տարաշխարհի մեջ, փետրվար 18-ից ու հատկապե՛ս ապրիլ 9-ից հետո, հայ մարդն շատ ավելի վճռական ու շատ ավելի սթափ է սկսել իր ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԵԶՐ ՉՈՒՆԻ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՏ:

Ավելին, որքան Հայաստանում «նախախորհրդարան» ասվածն տենդագին աշխատում է իր վրա քաշել պայքարի ու ազատության, կամ Հայաստանի վերածննդի վերմակը, այդքան դրսում հայությանն տեսանելի է դառնում այն մարդկանց սխալները, որ ճիշտ խորհրդարանական ընտրության շրջանին «ՄԻԱՆԱԼՈՎ» «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ», ԿԱՄ ԱՎԵԼԻ ՇԻՏԱԿԸ՝ ՆՐԱ ՇԱԼԱԿԻՆ ՆՍՏԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏԱՆ ՈՒ...ՈՒ ԱՆՀԵՏԱՑԱՆ:

Ուրեմն Դուք եւ Ձեր ու ձեր ստեղծած նախախորհրդարան ասվածը նույն ճակատագրական սխալն եք գործում, որովհետեւ ձեզ եւս սպառնում է հասարակության սուլոցների ներքո ուղղակի գլխիկոր դուրս գալ քաղաքական բեմից եւ ավելի հետաքրքիր զբաղմունք գտնել:

Մեծամտության արգասիք է նաեւ Ձեր այն հայտարարությունը, թե նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ նրա բաղադրիչն է: Գիտե՞ք, բանն այն է, որ նախընտրական շրջանին ձեր գործած սխալներով արդեն առանձնապես վստահություն չէիք շահել եւ եթե չմիանայիք, այսինքն չգայիք ու չկանգնեիք Րաֆֆի Հովհաննիսեանի քով, ժողովրդի քով, ապա թե՛ Հայաստանի մեջ ու թե՛ տարաշխարհի՝ արժանանալու էիք այն վերաբերմունքին, որին արժանացան ու այլեւս բացահայտ արհամարվում են ,,դասական ու ավանդական,, կուսակցությունները:

Տարաշխարհի մեջ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՒ ՆՐԱ ԸՆՏՐԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՇՈՒՐՋ Է ՀԱՎԱՔՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ եւ երբեք ո՛չ նախախորհրդարանի, Սարդարապատի կամ անձամբ Ձեր:

Ի հարկե՛ կան փոքր, շատ փոքր խմբեր որ համակրում կամ առաջնորդվում են Ձեր ցուցումներով, բայց նրանք որեւէ իրական ուժ իրենցից չեն ներկայացնում, չունեն ոչ մարդկային (նկատի ունեմ քանակը) ու ո՛չ մտային այն կարողություններն ու բովանդակությունը, որին կարողանալու եք հենվել:

Հայատանի վերածնունդը վերնագրով չէ, խոստումներով ու դատարկ հանձնառություններով չէ, որ որոշվում է: Նկատելի է, որ ճանապարհի կեսին հասնելուց հետո տեսնելով թե այնուամենայնիվ ժողովուրդն հետեւում է իր ընտրած նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսեանին, դժբախտաբար չկարողացաք հաղթահարել պարզ զինվորի Ձեր բարդույթն ու ՈՐՈՇԵՑԻՔ ՄԻԱՆԳԱՄԻՑ, ԱՌԱՆՑ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ, ԹՈՂՆԵԼ ՊԱՅՔԱՐԻ ԴԱՇՏՆ ՈՒ ՀԵՆՑ ԴՐԱՆՈՎ ԷԼ ԱՆՑՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԸ:

Դուք հրաշալի հասկանում եք, որ ՁԵՐ ԱՅՍ ԱՐԱՐՔԸ ՄԵԿ ԱՆՈՒՆ ՈՒՆԻ՝ ԴՈՒՔ ԵՒ ԴՈՒՔ ԴԱՍԱԼԻՔ ԵՔ:

Դուք հրաշալի գիտեք նաեւ, թե ինչպես են պատերազմական իրավիճակում զինվորական տրիբունալով պատժում դասալիքներին: Բայց քանի որ խաղաղություն է, ուրեմն բավական է ընդամենը արձանագրել Ձեր արարքներն ու գործողություններն ու ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉՎՍՏԱՀԵԼ ՁԵԶ:
Բայց որքան էլ իրականության պատկերը գորշ է, միեւնույն է ԴՈՒՔ ԴԵՌԵՒՍ ՎԱՐԿԱԲԵԿՎԵԼՈՒՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ:

Դեռեւս ուշ չէ ճանաչել սեփական ուժերը, հասկանալ սեփական արարքների անհեթեթությունը, գիտակցել մի ամբողջ ժողովրդի ուժը Ձեր առջեւ ու ապաշխարել...Դրանից հետո Ձեզ մնում է երկու բան՝ կամ սուս ու փուս հեռանալ քաղաքականությունից, կամ վերադառնալ պարզ զինվորի Ձեր պարտականություններին: Եւ այս երկուսից ո՛ր տարբերակն էլ ընտրեք, իմացեք, թե ո՛չ միայն մեզ կազատեք Ձեզանից ու ձեզանից, այլ Ձեզ ու ձեզ կազատեք մեզանից, որովհետեւ որեւէ մեկն այլեւս այնքան միամիտ չէ չտեսնելու ու չհասկանալու համար այն խոչընդոտները, որ արհեստականորեն ստեղծում են զանազան «ուժեր» վերջնականապես կոտրելու համար հայ ժողովրդի մեջքը, որ փետրվար 18-ին փորձեց շտկել ու ամրացավ ապրիլի 9-ին:

Որեւէ մեկն այլեւս թույլ չի տալու զանազան ու զարմանազան ,,ուժերին,, իրենց անձնական հավակնությունները բավարարելու համար երկիրը պահել այն «ապահով» խառնակության մեջ, որ ձեռնտու է միայն ու միայն ազգային ազատագրության դեմ ծնված ու գործող ուժերին: Իսկ այդ ուժերին, մենք բարեբախտաբար ճանաչում ենք դեմքով, անունով, իրենց գործողություններով ու հակագործողություններով: Խոսքս նաեւ տարաշխարհին է վերաբերում:

Ընտրեք ուրեմն, կամ իսկապես չարից գայթակղված զինվոր եք, կամ հավակնոտ խառնակիչ, որ նույնիսկ իր մարտական անցյալով չի կարող պաշտպանվել:

Այս առիթով հիշեցնելու եմ մի երեւույթ ֆրանսական իրականությունից: Առաջին աշխարհամարտին հերոսացած ֆրանսացի մարշալ Պետանը ֆրանսական դասագրքերի մեջ հիշատակվում է որպես 1941-1918 թվականների ազգային հերոս եւ...եւ երկրորդ աշխարհամարտին հակառակորդի հետ սեփական ժողովրդի դեմ հանցանք գործած ազգային դավաճան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԷԼ ՔԻՉ ՉԵՆ ՆԱԽԿԻՆ ՀԵՐՈՍՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ ԿՐՈՂ ՈՒ ԱՅԴ ԿՐԱԿԸ ՊԱՀՈՂ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ԱՅՍՕՐ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ:

ՈՒՐԵՄՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ»:

Լիլիթ ՍԻՄՈՆԵԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված