Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով անտառածածկ տարածքներ կմաքրվեն
Տնտեսություն
«Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներն իրականացնելու համար նախատեսվում է 125,4 մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում իրականցնել շուրջ երկու հարյուր հեկտարանտառածածկ տարածքների մաքրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով բնապահպանության նախարարության այս տարվա գերակա խնդիրները, ասաց ՀՀ բնապահպանության նախարարը։
«Վաթսուն մլն դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականցվելու է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլացիայի համալրման նպատակով շուրջ երեք հարյուր հազար հատ մանրաձկան բացթողում Սևան լիճ»,- ասաց նախարաը՝ հավելելով, որ շարունակվելու են Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ջկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում