Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

13 թվի և սև կատուների մասին

Այլ

Սնահավատությունները հիմնականում ստեղծվել և լայնորեն կիրառվել են մեզնից դարեր առաջ, երբ մարդիկ ի վիճակի չէին բացատրելու բնության երևույթները: Մարդկության և գիտության զարգացման ընթացքում սնոտիապաշտությունը խավարամտության ու տգիտության հետևանք էր համարվում: Ժամանակակից մարդն սկսեց հավատալ, որ «ուրբաթ 13-ը» չի կարող որևէ կերպ ազդել մարդու ճակատագրի վրա, որ սև կատվի հանդիպելը չի կարող վատ նախանշան համարվել: Տարբեր ժողովուրդների մոտ միևնույն խորհրդանիշերը կարող են միանգամայն հակառակ նշանակություն ունենալ:

Այդուհանդերձ, սնոտիապաշտությունը եղել և մնում է շատերիս առօրյայի մի մասը: Ոմանք շարունակում են հավատալ, ոմանք՝ ոչ: Ընդ որում՝ իրականությունը ցույց է տալիս, որ մարդիկ դեռևս շարունակում են հավատալ ոչ միայն անցյալի սնոտիապաշտության մնացուկներին, այլև գիտության զարգացմանը զուգահեռ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գերզարգացման դարում, ստեղծում են սնոտիապաշտության նորագույն ձևեր: Դրանցից տարածվածն էլ այսօր համակարգչի հետ կապված սնահավատությունն է:

Կան մարդիկ, ովքեր համակարգչով աշխատելիս ուշադրություն են դարձնում «կուրսորի»՝ սլաքի տեղաշարժի դինամիկային: Օրինակ՝ եթե սլաքը դադարում է շարժվել, ուրեմն՝ գումարի կորուստ կունենան. խուսափում են մասնագետի հետ համակարգչի խափանման մասին խոսելուց՝ կարծելով, որ դա լուրջ կռվի նախանշան է և, իհարկե, հաճախակի թարմացնում են ինտերնետային «հոգու» լուսանկարը՝ պաշտպանելու համակարգիչը բոլոր տեսակի վտանգներից:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի պնդմամբ՝ սնահավատությունները խիստ անձնական են, և ուղղակիորեն կապված են տվյալ մարդու տեսակի հետ: Դրանց միջոցով մարդն իրեն ավելի պաշտպանված է զգում: «Նախ պիտի պարզել՝ ինչ ենք հասկանում սնոտիապաշտություն ասելով: Չէ՞ որ այն ամենը, ինչին չենք հավատում, չի նշանակում, թե սուտ է. մեկի համար դա հիմարություն է, մյուսը դրա մեջ կարևոր իմաստ է տեսնում: Սնահավատություններն իրենց խորքում կոդավորված տեղեկություն են պարունակում մեր կյանքի և տեսակի մասին: Ոչ ոք սնոտիապաշտ չէ, բայց նաև բոլորս ենք սնոտիապաշտ այն առումով, որ ունենք կենցաղ վարելու մեր հղկված տարբերակը, որի շնորհիվ, մեր կարծիքով, հնարավորինս խուսափում ենք սխալներից: Եթե ուշադիր լինենք, մեր ամեն օրը ծիսական մի ողջ արարողություն է, որը երբեմն ծրագրում ենք օրեր առաջ կամ էլ խուսափում ենք ծրագրել, իսկ չստացվելու դեպքում մտածում ենք, որ օրն անհաջող անցավ: Մինչդեռ կենցաղ վարելու մեր տարբերակը մի քանի դար հետո կարող է նույնքան սխալ և անտրամաբանական թվալ, որքան նախամարդունը՝ մեզ համար: Իսկ դրանք նախամարդու համար այնքան բնական և ճիշտ են թվացել, որքան այսօր մերը՝ մեզ համար»,- նկատեց հոգեբանը:

Ուսումնասիրություններն առանձնացրել են սնահավատությունների մի քանի տարատեսակ՝ անհատական, ազգային, մասնագիտական, կրոնական և այլն: Դրանք ուղղակիորեն կազմում են մեր կենցաղի մի մասը, որոնց մենք հետևում ենք առանց գիտակցելու:

Տեսաբանների դիտարկումներից պարզվել է, որ բոլոր ազգերի հավատալիքների հիմքում գերակշռող խորհրդանիշերն են՝ աչքը, անեծքը, թվերը, մթությունը, կենդանիներից հիմնականում կատուն, կենցաղային իրերից՝ հացը, դանակը: Օրինակ, գրեթե բոլոր ազգերն ունեն իրենց հավատալիքները՝ կապված սև կատվի հետ: Անգլիայում հավատում են, որ եթե ճանապարհը սև կատու է կտրում, ուրեմն գործը հաջող կընթանա, եթե սև կատուն հարսանիքի ժամանակ հատի փողոցը, զույգը երջանիկ կլինի: Լոնդոնում անգամ եկեղեցիներ կան, որոնցում սև կատուներ են պահում և տարբեր արարողությունների ժամանակ բաց թողնում՝ եկեղեցու ներսում շրջելու համար:

Քահանա տեր Շմավոնի հավաստմամբ՝ սնահավությունները հակասում են հավատին և մերժելի են Աստծո կողմից. Աստված պատվիրել է ոչինչ չպաշտել իրենից բացի:

Թեև ժամանակի ընթացքում շատ հավատալիքներ ստացել են իրենց գիտական բացատրությունը, օրինակ, որ ծխացող խունկն ունի հականեխիչ ազդեցություն, իսկ եկեղեցու զանգերի ղողանջը վերականգնում է նյարդային համակարգը, սակայն ժամանակի ընթացքում պահպանվել են նաև այնպիսի սնահավատություններ, որոնք ոչ միայն գիտական, այլև տրամաբանական բացատրություն չունեն:

Հրաչյա Հովհաննիսյանի կարծիքով, հավատալիքները լցնում են մեր հավատի բաց կողմերը, տալիս այն հարցերի պատասխանը, որ մենք չունենք: Սնահավատությունը ենթագիտակցական ծրագրավորում է. եթե հավատում ենք, ենթագիտակցորեն սկսում ենք փնտրել, իսկ չհավատալու դեպքում թվում է՝ դրանք մեզ շրջանցում են: Դա այսպես կոչված «վիրտուալ» կենսակերպ է, որն այնքան ժամանակ է ընդունելի, քանի դեռ չի խոչընդոտում կյանքի բնականոն ընթացքին:

Հավատա՞լ, թե՞ ոչ, ինքներս ենք որոշում, որովհետև Աստված ազատ կամք և միտք է տվել մարդուն, սակայն հավատալ պետք է խելամտության սահմաններում, քանի դեռ չես կտրվել իրականությունից: Իսկ նյութը կարդալուց հետո ամեն դեպքում չմոռանաս լավատեսորեն տրամադրվել, ժպտալ և մտածել, որ կյանքում ամեն ինչ պատահում է՝ անկախ տարատեսակ նախանշաններից ու նախապաշարմունքներից:

«Ե՞ս Yes!»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված