Կառավարությունը փորձում է Սերժին ցույց տալ, թե իբր գործ են անում. Հրանտ Բագրատյան
Տնտեսություն
Կառավարության նիստի ժամանակ ընդունվել է մի որոշում, որով սկսվում է ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու գործընթացը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ազատ տնտեսական գոտիները: Հարցի շուրջ պարզաբանումներ ստանաու նպատակով Լուրեր.com-ը զրուցեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
«Ընդհանրապես, ես գտնում եմ, որ Հայաստանին ազատ տնտեսական գոտի պետք չի: Հայաստանը փոքր պետություն է և ամբողջ պետությունը պետք է լինի ազատ տնտեսական գոտու ռեժիմում: Կա ազատ մաքսային գոտի, կա ազատ առևտրական գոտի, կա ազատ հարկային գոտի և այլն: Տարբեր բաներ կան: Այդ գոտիները ոչինչ չեն տալիս: Աշխատում են միայն մեծ երկրներում, որոնք մեծ տարածքներ են վերցնում: Դա իմ խորին համոզմունքն է: Այսինքն, դա նշանակում է, որ ինչ որ կա հիմա՝ ազատ չի... Իսկ ինչ որ կլինի՝ ազա՞տ է լինելու: Ազատ տնտեսական գոտին պետք է բնորոշ լինի Չինաստանին կամ Ռուսաստանին»:
Հարցին, թե սա կարելի՞ է սխալ որոշում համարել, Բագրատյանն ասաց. «Նույնիսկ պետք չէ քննարկել այս հարցը: Սա ուշադրություն շեղելու միտում ունի, թե իբր գործ են անում։ Կառավարությունը փորձում է Սերժին ցույց տալ, թե իբր գործ են անում՝ օգտվելով նրանից, որ նախագահը չի կարողանում խորանալ նման հարցրեի մեջ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում