Սպանության սպառնալիքներ տվողը ներկայացել է ոստիկանություն
Իրավունք
Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժնում գրությամբ ստացվել է Ջրաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ս.-ի դիմումն այն մասին, որ հուլիսի 10-ին նույն գյուղի բնակիչ Քյարամ Ու.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիք է տվել իր որդուն՝ 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ին:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 14-ին, ժամը 20.10-ին, Քյարամ Ու.-ն ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար