Հետիոտնին վրաերթի է ենթարկել ՀՔԾ պետի վարորդը՝ պետի Toyota-ով
Իրավունք
Այսօր՝ հուլիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արսեն Գևորգյանը վարելով Toyota մակնիշի 001 NV 01 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտոն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների նշված ավտոմեքենան սպասարկում է հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և Ա. Գևորգյանը նրա վարորդն է:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)