Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը 

Եթե մեքենայի անսարքությունը հաստատվի, հայ վարորդը պետք է ազատ արձակվի. ռուս իրավապաշտպան

Իրավունք

Հայկական և ռուսական համացանցը շարունակում է ակտիվորեն քննարկել օրերս Նոր Մոսկվայում կատարված ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարը: Բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, գրեթե կիսել այն՝ սպանելով 18 և վիրավորելով ավելի քան 6 տասնյակ մարդու: Ողբերգական էր նաև այն, որ վարորդը՝ Հրաչյա Հարությունյանը, մեկնել էր արտագնա աշխատանքի՝ վաստակելու իր որդու շիրմաքարի գումարը։ Վթարի ենթարկվելով՝ Հրաչյա Հարությունյանն ընկնում է հիվանդանոց, ապա տեղափոխվում դատարան ծաղկավոր, կնոջ խալաթով, ի դեպ՝ շոկային վիճակում:

«Առաջին լրատվական»-ն իրադարձության շուրջ զրուցեց ռուսաստանցի իրավապաշտպանների հետ: Մեզ հետ զրույցում, գնահատելով տեղի ունեցածը, ՌԴ «Հանրային դատավճիռ» ռուսական ֆոնդի մամլո քարտուղար Օլեգ Նովիկովն ասաց, որ դա մեկ գնահատական ունի, երկու մեկնաբանություն լինել պարզապես չի կարող՝ դատարանում տեղի ունեցածն ազատազրկվածների իրավունքների ուղիղ խախտում է: Նա նշեց, որ չի կարող հաստատ ասել՝ դա կանխամտածված է կազմակերպվել, թե՝ ոչ, բայց, նրա որակմամբ, միանշանակ ապուշություն է, երբ հիվանդանոցի աշխատակիցները փորձում են պարզաբանել, որ այլ հագուստ չկար: Նրա խոսքերով՝ հիվանդանոցներում տղամարդկանց գիշերազգեստ են տրամադրում, իսկ կանանց՝ խալաթ:

«Եթե ինչ-որ տարօրինակ պատճառներով այդ հիվանդանոցում չկար հագուստ այն մարդու համար, ով ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կորցրել էր հագուստը, ապա նրան չպետք է տեղափոխեին դատարանի դահլիճ, պետք է գտնեին նորմալ հագուստ, որը չէր ստորացնի նրա արժանապատվությունը, և տանեին դատարան, որի արդյունքում խնդիրներ չէին լինի: Իր ֆիզիկական վիճակի մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց կնոջ հագուստն իսկապես խախտում է բոլոր նորմերը, իսկ հետո, երբ նա ճանաչվի մեղավոր, նրա վրա երկակի պիտակ կլինի, ստորացում դատարանում։ Լրատվամիջոցները ցուցադրեցին, դրան գումարած կարող են առաջանալ լուրջ խնդիրներ ազատազրկման վայրում: Բանտային օրենքներով (ոչ պաշտոնական) կարող ենք նույնիսկ ենթադրել, որ նա ավտոմատ կերպով կուղարկվի այնպիսի բանտախուց, որտեղ պահվում են ամենաստորացվող դատապարտյալները: Չեմ ցանկանում շատ մանրամասներ անել, Դուք հասկացաք՝ ինչ եմ ասում»,- մեկնաբանեց Օլեգ Նովիկովը: Ուստի, նրա կարծիքով, պետք է բացահայտվի իրականությունը՝ այս սցենարից խուսափելու համար:

Ինչո՞վ են պայմանավորված հակահայկական տրամադրությունները Մոսկվայում. այս հարցին նա պատասխանեց, որ առաջիկայում Մոսկվայում ընտրություններ են, փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել՝ թշնամի ընտրելով:

«Տեղի է ունեցել սարսափելի ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար, առաջին հերթին վարորդի պատկանելության մասին են նշում։ Բայց ուղեղով մարդիկ, որոնք շատ են ՌԴ-ում, այդպես չեն ընկալում այս ամենը: Սարսափելի ողբերգություն է, և այսօր հայտնի է, որ տեխնիկապես լավ վիճակում չի եղել մեքենան, մեծ խախտումները հենց այն ընկերությունն է թույլ տվել, որը Հրաչյա Հարությունյանին վարձակալել է որպես վարորդ: Այս պահին նույնիսկ մեղավորության մասին միանշանակ խոսել չի կարելի։ Եթե մեքենայի անսարքությունը հաստատվի, նա պետք է ազատ արձակվի»,- ասաց Նովիկովը:

Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանին հայրենիք վերադարձնելու հայաստանյան հասարակության պահանջներին՝ նա ասաց. «Եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան համապատասխան համաձայնագրեր ազատազրկվածներին հետ ուղարկելու վերաբերյալ, ապա պետք է դա այս դեպքում կիրառվի, այլապես մեղավոր ճանաչվելու պարագայում Հրաչյա Հարությունյանն իր պատիժը կկրի ՌԴ-ում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա
Ամենադիտված