Նավթի գները զգալիորեն աճել են
Տնտեսություն
Փետրվարի 3–ին նավթի միջազգային գները զգալի աճ են արձանագրել՝ ԱՄՆ–ում գրանցված դրական տնտեսական վիճակագրության հետ կապված։
«ICE Futures Europe» լոնդոնյան էլեկտրոնային առևտրային բորսայում «Brent Crude Oil» տեսակի նավթի գները բարձրացել են 2.51 ԱՄՆ դոլարով՝ 1 բարլի գինը դարձնելով 114.58 դոլար։
Նյույորքյան «NYMEX» բորսայում «Light Sweet Crude Oil» տեսակի նավթի գները բարձրացել են 1.48 դոլարով՝ 1 բարլի գինը դարձնելով 97,84 դոլար։
ԱՄՆ–ում գործազրկության ցուցանիշը հունվարին կրճատվել է 0.2 տոկոսով։ ԱՄՆ արդյունաբերական ոլորտում աշխատատեղերի քանակն ավելացել է 243 հազարով, ինչը 43 հազարով ավելին է 2011-ի դեկտեմբերի ցուցանիշից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում