Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Շաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համար Խնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից ՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան 

Զավեն Անդրիասյան. Հաղթանակների շնորհիվ համոզվում ես, որ ճիշտ ճանապարհին ես

Սպորտ

«Շախմատային Հայաստան» հանդեսը բացառիկ հարցազրույց է անցկացրել համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Զավեն Անդրիասյանի հետ:

- Զավե՜ն, շնորհավորում եմ ունիվերսիադայում արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպես անցավ մրցաշարը: Ի՞նչ դժվարություններ եղան:

- Ունիվերսիադան ինձ համար լավ սկսվեց. առաջին չորս խաղից վաստակեցի 3.5 միավոր, մտա առաջատարների շարք եւ սկսեցի պայքարել առաջին տեղի համար:

Դժվարություններից կարող եմ նշել ոչ շախմատային մի պատմություն: Չորրորդ տուրում ես եւ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտիայից ուշացել էինք, բայց հարցն այն է, որ մենք կազմակերպիչների տրամադրած մեքենաներով էինք գալիս խաղերին, ու մեզ տեղեկացրել էին` եթե խնդիրներ, խցանումներ լինեն, կարող ենք զգուշացնել, եւ մեզ պարտություն չեն գրանցի: Զանգեցինք հանդիպումներից առաջ, բացատրեցինք իրավիճակը: Մրցավարն ասաց, որ խնդիր չկա: Սակայն երբ հասանք, իմացանք, որ մեր հակառակորդները` լեհերը, բողոքել են, ուզում են` մեզ պարտություն գրանցվի, այլ կերպ ասած` ցանկացել էին հեշտ հաղթելու շանսը բաց չթողնել: Քանի որ այս ամեն ինչում մեր մեղքը չկար, մեզ թույլ տվեցին խաղալ` մեկ ժամ ուշացումով: Մեզ էլ հաջողվեց հաղթել:

- Մրցաշարի վերջում ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ «մահվան պարտիա» խաղացիք: Ինչպե՞ս որոշվեց, որ պետք է արմագեդոն տեղի ունենա: Ինչպե՞ս այն անցավ:

- Վերջին տուրից հետո առաջին տեղը բաժանած ինը խաղացողներիս փակել էին մի սենյակում, որպեսզի մինչեւ արդյունքների հրապարակումը դուրս չգայինք: Եկան ու ասացին, որ երրորդ տեղում չինացի Լի Չաոն է, իսկ ես եւ Վեսլի Սոն լրիվ հավասար լրացուցիչ գործակիցներ ունենք:

Մինչեւ նրանք որոշում կայացնեին, մեզ տարան հակախթանիչային (դոպինգ) ստուգման: Երկու լիտր ջուր խմեցինք... Հակառակորդս հասցրեց հանձնել, ես` ոչ, քանի որ եկան ու տարան խաղի: Այդքան շատ ջուր խմելուց հետո խաղալը պարզապես հնարավոր չէր: Բացի այդ ես պատրաստ չէի այդ պարտիային, քանի որ արդեն շատ հոգնած էի. գրեթե ամեն օր երկու հանդիպում էինք ունենում: Հետո մի տասնհինգ րոպե Թաթարստանի նախկին նախագահ Շայմիեւին էինք սպասում. նա պիտի գար, հետեւեր մեր պայքարին:

Երբ խաղը վերջապես սկսվեց, միանգամից զինվորս վրիպեցի: Որոշ ժամանակ անց ֆիլիպինցին էլ այդքան հաջող չխաղաց, բայց դա արդեն էական չէր` դիրքը ոչ-ոքիի էր, ինչն ինձ ձեռնտու չէր, քանի որ ես սպիտակներով էի խաղում: Փորձեցի շարունակել պայքարը, սակայն փրկել խաղը այլեւս հնարավոր չէր:

- Իսկ ինչպե՞ս որոշվեց, որ դու ես սպիտակներով խաղալու:

- ՙՄահվան պարտիայի՚ ժամանակ խաղաքարերն ընտրում է լրացուցիչ գործակիցներով բարձր մասնակիցը: Բայց քանի որ մենք հավասար ցուցանիշներ ունեինք, ՙգիր ու ղուշ՚ գցեցինք, եւ սպիտակներն ինձ բաժին հասան:

- Սա քո երկրորդ ունիվերսիադան է: Ինչպե՞ս էր ընթացել նախորդը:

- Առաջին ունիվերսիադաս երեք տարի առաջ էր, Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ ես բաժանեցի 3-4-րդ տեղերը, բայց բախտս չբերեց, եւ լրացուցիչ գործակիցներով չորրորդը դարձա: Երկու ունիվերսիադաներն էլ շատ բարդ էին, քանի որ ե’ւ Շենժենում, ե’ւ Կազանում ելույթ էին ունենում ուժեղ շախմատիստներ. կային 2700-ից բարձր վարկանիշներ ունեցողներ:

- Ունիվերսիադան սկսելուց առաջ ասում էիր, որ Ռուսաստանն ուժեղ թիմ ունի: Բայց նրանք հաջող չխաղացին: Ինչպե՞ս կբացատրես:

- Ռուսաստանցիներն այդքան էլ վատ չխաղացին, ուղղակի նրանց աղջիկները, համեմատած Չինաստանի թիմի հետ, թույլ էին, Ռուսաստանի հավաքականից ոչ ոք չկար: Իսկ Չինաստանն իր ընտրանիով էր եկել:

- Ափսոսո՞ւմ ես, որ մենք չկարողացանք թիմով հանդես գալ այս ունիվերսիադայում:

- Իհարկե, ափսոսում եմ, քանի որ մենք բոլոր շանսերը կունենայինք թիմային մրցաշարում գոնե երրորդ տեղը գրավելու: Դա հնարավոր կլիներ, եթե մենք ընդամենը մի աղջիկ ունենայինք, ով բերեր գոնե 5 միավոր, ինչը միջինից ցածր արդյունք է:

- Ունիվերսիադա գնալուց առաջ նշել էիր, որ ոսկու չես հավակնում: Միգուցե դա՞ ազդեց, որ երկրորդը եղար:

- Գնալուց առաջ իմ մրցակիցներին չգիտեի: Ես միշտ էլ պայքարում եմ ոսկու համար, բայց չեմ կարող ասել, որ անպայման հաղթելու եմ: Եթե հնարավորություն ընձեռնվում է, ամեն կերպ փորձում եմ առաջինը լինել:

- 2006 թվականին մինչեւ 20 տարեկան շախմատիստների մեջ աշխարհի չեմպիոն դարձար: Փոխվե՞լ են արդյոք այդ ժամանակներից քո նպատակները շախմատի հետ կապված, քո` հաղթանակի ընկալումը:

- Ես համարում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ունի իր տեղը կյանքում, եւ եթե որոշել է, որ մի գծով է շարունակելու, նրան ոչ մի հաջողություն կամ անհաջողություն չի փոխի: Լավ խաղացած պարտիաները լրացուցիչ ուժ են տալիս, հաղթանակների շնորհիվ համոզվում ես, որ ճիշտ ճանապարհին ես, որ պետք է հենց շախմատով զբաղվես, ոչ թե այլ բանով: Ես ուղղակի փորձում եմ հասնել իմ հնարավորությունների առավելագույնին: Որեւէ սահմանագիծ չեմ կարող դնել իմ առջեւ, քանի որ սպորտում կարող են լինել բաներ, որ քեզնից կախված չեն: Կարեւորն այն է, որ ունեմ իմ խաղաոճը. պարտվել չեմ սիրում եւ ինչ կարողանում եմ, անում եմ:

- Շատ հաջող ես հանդես եկել մի շարք մրցաշարերում: Կա՞ մի այնպիսի պարտիա, որը հիշելիս ոգեշնչվում ես:

- Այո՜, մոտ մեկ ամիս առաջ Հնդկաստանում մի շատ լավ պարտիա ունեցա Հոանգ Թան Թրանգի հետ: Այդ խաղում հաղթելն ինձ համար շատ կարեւոր էր:

- 2013 թվականի մայիսին ՙՇախմատային աշխարհ՚ ինտերնետ-գավաթը նվաճեցիր ՙՍամոցվետի՚ թիմի կազմում: Ի՞նչ տարբերություններ կան ինտերնետային եւ խաղատախտակի առջեւ շախմատների միջեւ:

- Ինտերնետում խաղում ենք մեկից երեք րոպե, իսկ խաղատախտակի առջեւ` մեկուկես ժամ: Համացանցով շախմատ հաճույքի համար եմ խաղում: Նախ` սիրում եմ բլից խաղալ, հետո էլ հետաքրքիր է թիմի կազմում հանդես գալը, ավելի մեծ պատասխանատվություն ես կրում: Ինտերնետով խաղն իր առավելություններն ու թերություններն ունի: Թերություն է, որ կարող է մի անուն գրված լինի, բայց լրիվ ուրիշ մարդ խաղա քո դեմ: Իսկ առավելություններից մեկն այն է, որ գործակիցներ չեն հաշվարկվում, ինչը թույլ է տալիս անկաշկանդ խաղալ:

- Գիրք ես գրել: Ինչի՞ մասին է այն, ինչպե՞ս ծագեց այն գրելու գաղափարը:

- 2006 թվականից տարբեր բնույթի հոդվածներ էի գրում հոլանդական շախմատային ամսագրի համար: Ընթերցողները հավանում էին գրածներս, եւ ամսագրից ինձ առաջարկեցին գիրք գրել: Գիրքս Նայդորֆի տարբերակի մասին է, որը ամենաշատ խաղացվող սկզբնախաղերից մեկն է: Կարծում եմ` այն շատ հետաքրքիր կլինի ե’ւ պրոֆեսիոնալ, ե’ւ շարքային շախմատիստների համար: Ներածականը գրել է Լեւոն Արոնյանը: Նա կարդաց, հավանեց եւ համաձայնվեց գրել: Գիրքը դեռ միայն անգլերենով է լույս տեսել, այժմ աշխատանքներ ենք տանում այն նաեւ ռուսերենով հրատարակելու համար:

- Այս մայիսին ավարտեցիր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մագիստրատուրան: Ուսումդ սահմանափակվելո՞ւ է սրանով:

- Մտածում եմ ասպիրանտուրայի մասին: Բայց այս վերջին ամիսներին հինգ մրցաշարում եմ խաղացել, ընդամենը երեք օր եմ տանը եղել: Հիմա ուզում եմ հանգստանալ, հետո կորոշեմ, թե ուսմանս հետ ինչ եմ անելու:

- Գիտեմ, որ ընկերուհի ունես: Նա ինչպե՞ս է վերաբերվում քո շախմատային կարիերային: Խաղո՞ւմ եք միասին:

- Շատ լավ է վերաբերվում: Նա աշխատում է շախմատային ակադեմիայում եւ բավականին տեղեկացված է շախմատից: Չէ, միասին չենք խաղում, քանի որ մրցաշարերից հետո շախմատից այնքան հոգնած եմ լինում, որ նույնիսկ չեմ ուզում դրանից խոսել:

- Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունես:

- Հավանաբար, կմասնակցեմ օգոստոսին Ճապոնիայում անցկացվելիք ՙՄտավոր խաղեր՚ մրցաշարին: Իսկ սեպտեմբերին խաղալու եմ Սեւանի միջազգային մրցաշարում եւ Հայաստանի ակումբային առաջնությունում:

Հարցազրույցը վարեց Ժաննա Պողոսյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ
Ամենադիտված