Հրազդանում Mercedes-ով ԱԱԾ-ականի ազգականին սպանած վարորդը կալանավորվեց (տեսանյութ)
Իրավունք
Երեկ՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանի նկատմամբ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Նշված դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը և այսօր՝ օգոստոսի 3-ին, Ա. Խաչատրյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)