Քրեական գործ է հարուցվել Գյումրիի ավագ դպրոցի տնօրենի դեմ
Իրավունք
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ: «Փաստինֆո» գործակալությանն այս մասին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի' 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամտյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:
Տնօրենը, իր լիազորությունների շրջանում օժտված լինելով վերահսկողություն իրականացնելու հանրակրթկան դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, համակարգելու և հսկելու մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ տնօրինումը, վերոնշյալ գումարը, ըստ նախաքննության նյութերի, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)