Ռեկորդային գնաճը եղել է շաքարավազի դեպքում՝ 35 տոկոս. Արմեն Պողոսյան
Տնտեսություն
Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով անցած տարվա ընթացքում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների և գնաճի մասին՝ ասաց. «Մակրոտնտեսական վիճակը մեր երկրում ունի դրական ցուցանիշներ, սակայն գնաճը խոսում է հակառակի մասին: Մեր եկամուտները չեն հասցնում գնաճի հետևից: Մեր երկրում միջին աշխատավարձը 114 հազար է, պետական սեկտորում՝ 93 հազար, իսկ մասնավորում՝ 113 հազար: Այս կերպ մենք ինչպե՞ս ապրենք: Անցած տարում գնաճը գրանցվել է 4,7 տոկոս: Օրինակ, մսի գնաճը կազմել է 10 տոկոս, ձեթը՝ 12 տոկոս, կաթնամթերք՝ 7,1 տոկոս, ձուն՝ 9 տոկոս : Ռեկորդային գնաճը եղել է շաքարավազի մեջ՝ 35 տկոս: Այս ամենի հետ պետք է բարձրանան նաև մեր եկամուտները: Ասեմ, որ Բաթումիից ապրանքները երկրագնդի ցանկացած կետ տեղափոխելը ավելի էժան է, քան նույն ապրանքի տեղափոխումը Երևան»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում