Գոմեշի մսի գործով նախաքննությունն ավարտվում ու չի ավարտվում
Իրավունք
ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, գործն էլ դատարան չի ուղարկվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 18-ին զինվորական դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:
Նշենք, որ գործով կալանավորված Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գործով որպես մեղադրյալներ ներգրավված N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)