Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիների
Իրավունք
Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։ Գրում է «Ա1+»-ը։
Հայաստանցիները, որոնցից մեկը` կին, Վանում էին իբրեւ զբոսաշրջիկներ։ Պատճառը եղել է այն, որ «Ա1+»-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաեւ ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։Պարզվում է, որ այդ նկարահանել չի թույլատրվում։
ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ