Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Կասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը 

Հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստի առթիվ

Իրավունք

Դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի որոշումը և հարուցել քրեական գործ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը, ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ֆ.Գևորգյանին խոշտանգումների ենթարկելու մասին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013թ. հունիսի 17-ի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերը, պարզել է, որ նախաքննական մարմնի կողմից գողության մեջ մեղադրվող Ֆ.Գևորգյանը 2012թ. ապրիլի 28-ի դատավճռով ճանաչվել է անպարտ և արդարացվել:

Արդարացման հիմքում դատարանը դրել է նաև այն եզրահանգումը, որ դեռևս նախաքննության ընթացքում Ֆելիքս Գևորգյանն իր խոստովանական ցուցմունքը պայմանավորել է ոստիկանության աշխատակիցների կիրառած խոշտանգմամբ, սակայն տվյալ հայտարարության հիման վրա հետագա քննությունը կատարել և դատավարական որոշումը կայացրել է կրկին ոստիկանության քննիչը։

Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել կիրառված ֆիզիկական բռնությունների վերաբերյալ մեղադրյալի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների անտեսմանը։
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը գործով մեղադրողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2012թ. հուլիսի 9-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել նույն դատարան' նոր քննության' սահմանելով նոր քննության ծավալ։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ֆելիքս Գևորգյանի դիմում-բողոքի հետ կապված դեպքին առնչվող անձանցից անկախ մարմնի' ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի քննության դեպքում է միայն հնարավոր խոսել արդյունավետ քննության նվազագույն չափորոշիչներից մեկն ապահովելու մասին և միայն այդպիսի քննությունը կարող է պատասխանել այն հարցին՝ անձի նկատմամբ խոշտանգումներ կիրառվել են, թե ոչ։ Հետևաբար, նախաքննության ընթացքում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանի դիմում-բողոքը քննության առարկա պետք է դառնա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և միայն դրանից հետո դատարանը կարող է եզրահանգման գալ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության մասին։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հուլիսի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը վերադարձվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 2013թ. հունիսի 17-ի գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրազեկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի մասին, կից ուղարկվել է նաև իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանի 2011թ. հոկտեմբերի 17-ի դիմում-բողոքը։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ դատախազը վերացրել է Ֆ.Գևորգյանի դիմում-բողոքի հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի՝ 2011թ. նոյեմբերի 28-ի որոշումը եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու, վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեց
Ամենադիտված